Sábado
18.05.2024
20:51
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Octubre 2012  »
LuMaMiJuViSaDo
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2012 » Octubre » 27 » Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի նիստ Նյու Յորքում
    01:02
    Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի նիստ Նյու Յորքում

    26.10.2012


    Հոկտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդարանում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տեղական հանձնախմբի անդրանիկ նիստը, որին ներկա էին համայնքային կառույցների, ավանդական կուսակցությունների ղեկավարներ եւ հոգեւոր առաջնորդներ:
    ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն անդրանիկ նիստին հղած իր ուղերձում բարձր գնահատեց տեղական հանձնախմբի ձեւավորման փաստը եւ վստահություն հայտնեց, որ ՀՀ Նախագահի կողմից ստեղծված պետական հանձնաժողովի համակարգման ներքո այն ԱՄՆ Արեւելյան ափի նահանգներում հավուր պատշաճի կկատարի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման իր առաքելությունը:

    Տեղական հանձնախմբի նիստին ներկա էր եւ ելույթ ունեցավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը:

    Հանձնախմբի նախագահ Խորեն Բանդազյանը հանդես եկավ ծավալուն ելույթով՝ ներկայացնելով առաջիկա աշխատանքների տեսլականը՝ ինչպես կառույցի ձեւավորման, այնպես էլ միջոցառումների կազմակերպման առումներով:

    ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Հարություն Կոջոյանը հանդես  եկավ աշխատանքների համակարգման վերաբերյալ առաջարկներով եւ մեկնաբանություններով:

    Հանձնախմբի անդամները մտքեր փոխանակեցին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ձեռնարկվելիք ջանքերի ու ծրագրերի, ինչպես նաեւ կազմակերպչական հարցերի վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանձնախմբի հաջորդ նիստն անցկացնել 2013թ. հունվարին:
    Visiones: 794 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: