Domingo
19.05.2024
01:57
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Marzo 2015  »
LuMaMiJuViSaDo
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2015 » Marzo » 20 » Գերմանացի պատմաբանները հաստատում են Ցեղասպանության հարցում Կայսերական Գերմանիայի մեղավորությունը.
    17:33
    Գերմանացի պատմաբանները հաստատում են Ցեղասպանության հարցում Կայսերական Գերմանիայի մեղավորությունը.

    Գերմանացի պատմաբանները հաստատում են Ցեղասպանության հարցում Կայսերական Գերմանիայի մեղավորությունը. 

    Fb-Button

    armfvn.com-ը գրում է.

    Գերմանիայի խորհրդարանը պլանավորում է քննարկումներ անցկացնել Հայոց ցեղասպանության հարցով: Գրում է գերմանական Deutsche Welle-ը։

    Պարբերականը գրում է, որ Գերմանիայում քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե ով է ներկայացնելու Գերմանիան Երևանում ապրիլի 24-ին կայանալիք Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ժամանակ։ Համաձայն գերմանական պարբերականի՝ մինչև հիմա Գերմանիայի ԱԳՆ-ն պնդում է, որ իրենք դեռ մտածում են, թե պաշտոնական անձանցից ով է մեկնելու Հայաստան։

    Ակնկալվում է, որ Գերմանիայի զսպվածությունն այս հարցում կդրսևորվի բարձրաստիճան պաշտոնյաների բացակայությամբ։ Շատ հնարավոր է, որ միայն Գերմանիայի դեսպանը ներկա գտնվի միջոցառումներին, այն էլ եթե Ֆրանսիան ներկայանա նախագահ Ֆրանսուա Օլանդի մակարդակով։

    Հոդվածի հեղինակները քննարկում են նաև Հայոց Ցեղասպանության իրագործման հարցում Գերմանիայի մեղքի բաժինը։ Պատմաբանների կարծիքով՝ Գերմանական կայսրության մասնակցությունը հայերի արտաքսման գործընթացի մեջ ապացուցված փաստ է։

    Պատմաբան Քրիստին Փշիխհոլցը կասկածներ չունի, որ գերմանական կառավարությունը տեղյակ է եղել Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացվող մահվան երթերի, մահապատիժների մասին: Պատմաբանը վստահ է, որ գերմանացի դիվանագետները տեղյակ էին, թե ինչ էր կատարվում Օսմանյան կայսրությունում:

    Փաստ է նաև Գերմանիայի դեսպանի 1915թ. հուլիսի 7-ի հեռագիրը՝ ուղղված կայսերական Գերմանիայի կանցլերին, որում նշվում էր, որ Թուրքական կայսրությունում հայկական ռասայի ոչնչացման վերաբերյալ թուրքական կառավարության որոշում կա:

    Visiones: 720 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: